Նավուր համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների վերապատրաստում
2019թ. նոյեմբերի 5-ին և 6-ին Տավուշի մարզի շահառու Նավուր համայնքի ֆերմերների և կոոպերատիվի անդամների համար իրականացվել է երկու դասընթաց՝ «Կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» և «Շուկայի վերլուծություն, կոոպերատիվի մարկետինգային ռազմավարություն» թեմաներով: Դասընթացը կազմակերպվել է «Նավուր համայնքի զարգացման ծրագրի» շրջանակում: Ուսուցումներին մասնակցել է ընդհանուր թվով 32 մասնակից, որոնց տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:Ուսուցման ընթացքում ներկայացվել են կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, հաջողված օրինակներ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության մասին: Մասնակիցներին ներկայացվել է շուկայի վերլուծություն կատարելու և շուկայում մրցունակ լինելու սկզբունքները: Ուսուցման ընթացքում ներկայացվել են վաճառքի հնարավոր հաջողված օրինակներ և համացանցի միջոցով վաճառքի ծավալները մեծացնելու հնարավորությունները: