Image

Նավուր համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների վերապատրաստում

2019թ. նոյեմբերի 5-ին և 6-ին Տավուշի մարզի շահառու Նավուր համայնքի ֆերմերների և կոոպերատիվի  անդամների համար իրականացվել է երկու դասընթաց՝  «Կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» և «Շուկայի վերլուծություն, կոոպերատիվի մարկետինգային ռազմավարություն» թեմաներով: Դասընթացը կազմակերպվել է «Նավուր համայնքի զարգացման ծրագրի»  շրջանակում: Ուսուցումներին  մասնակցել է ընդհանուր թվով 32 մասնակից, որոնց տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ:Ուսուցման ընթացքում ներկայացվել են  կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, հաջողված օրինակներ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության մասին: Մասնակիցներին ներկայացվել է շուկայի վերլուծություն կատարելու և շուկայում մրցունակ լինելու սկզբունքները: Ուսուցման ընթացքում ներկայացվել են վաճառքի հնարավոր հաջողված օրինակներ և համացանցի միջոցով վաճառքի ծավալները մեծացնելու հնարավորությունները:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate