Image
Tender_Mayakovski

Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման բաց մրցույթ

Հայտարարության ամսաթիվը՝ 03.03.2026 թ.

Նախամրցութային հանդիպում՝ 18.03.2026 թ., ժամը 11:00-ին, «Շեն» ԲՀԿ գրասենյակում

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 03.04.2026 թ., ժամը 16:00

Հարցերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 16.03.2026 թ., ժամը 16:00

Էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@shen.am

Գրասենյակի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, 0001, Սայաթ-Նովա պ. 16

Հեռախոս՝ +374 10 567 031, +374 60 499 010

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կոկա-Կոլա հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի կողմից:

Սույն ծրագրի շրջանակներում «Շեն» ԲՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել գնային հայտեր «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար:

Մրցույթին մասնակցելու հրավերը տրամադրվում է էլեկտրոնային ձևով: Հայտի դիմումը (ամբողջական փաթեթով) պետք է ներկայացվի «Շեն» ԲՀԿ-ի գրասենյակ վերը նշված վերջնաժամկետներում:

«Շեն» ԲՀԿ-ն նախատեսում է շնորհել հաստատուն գնով պայմանագիր հաղթող մասնակցի հետ:

Սույն հայտարարությունը չի պարտավորեցնում «Շեն» ԲՀԿ-ին պայմանագիր կնքել կամ փոխհատուցել հայտի ներկայացման հետ կապված Ձեր կողմից կատարած ծախսերը:

Հարցերը կարող են ուղարկվել գրավոր՝ վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Հարցերը պետք է ուղարկվեն ոչ ուշ, քան 16.03.2026 թ., ժամը՝ 16:00, նախքան նախամրցութային հանդիպումը, կամ բարձրացվեն նախամրցութային հանդիպման ընթացքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 03․03․2026թ․

«Շեն» ԲՀԿ կողմից «Tender.am» և «shen.am» կայքերում 03.03.2026թ. հրապարակված Բաց մրցույթի հրավերի փաթեթի 2-Հայտերի ներկայացման ուղեցույց փաստաթղթի 2․8 կետը այսուհետ փոփոխվում է և դառնում հետևյալ խմբագրությամբ.

2․8․ Պատվիրատու կազմակերպությունը պետք է ստանա հայտը ոչ ուշ, քան մրցութային հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը՝ 03 ապրիլի 2026թ., Երևանի ժամանակով ժամը 16:00, առձեռն կամ սուրհանդակային ծառայության միջոցով: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի:

Մրցութային հրավերի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 31․03․2026թ․

«Շեն» ԲՀԿ կողմից «Tender.am» և «shen.am» կայքերում 03.03.2026թ. հրապարակված Բաց մրցույթի հրավերի փաթեթի 5-Հավելված-3, ծավալաթերթ-նախահաշիվ փաստաթղթի 1 I-1 ՋՐԱԳԻԾ բաժնի 1․1 Հողային աշխատանքներ ենթաբաժնի 1 Ա/բ սղոցում կետում չափման միավորը՝ «մ3» -ի փոխարեն դառնում է «մ»։

Կից ներկայացնում ենք ճշգրտված 5-Հավելված-3, ծավալաթերթ-նախահաշիվը, որտեղ փոփոխության է ենթարկվել միմիայն տվյալ տողի չափման միավորը։ Այլ փոփոխություն չի կատարվել։

Մրցութային հրավերի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։

Start Date
Deadline
Attachments

 

 

Appel pour aide

 

Support

Faire un don

 

Faire un don