Image
Tender_Mayakovski

Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման բաց մրցույթ

Հայտարարության ամսաթիվը՝ 03.03.2026 թ.

Նախամրցութային հանդիպում՝ 18.03.2026 թ., ժամը 11:00-ին, «Շեն» ԲՀԿ գրասենյակում

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 03.04.2026 թ., ժամը 16:00

Հարցերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 16.03.2026 թ., ժամը 16:00

Էլեկտրոնային փոստի հասցեն՝ info@shen.am

Գրասենյակի հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, 0001, Սայաթ-Նովա պ. 16

Հեռախոս՝ +374 10 567 031, +374 60 499 010

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կոկա-Կոլա հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի կողմից:

Սույն ծրագրի շրջանակներում «Շեն» ԲՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել գնային հայտեր «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար:

Մրցույթին մասնակցելու հրավերը տրամադրվում է էլեկտրոնային ձևով: Հայտի դիմումը (ամբողջական փաթեթով) պետք է ներկայացվի «Շեն» ԲՀԿ-ի գրասենյակ վերը նշված վերջնաժամկետներում:

«Շեն» ԲՀԿ-ն նախատեսում է շնորհել հաստատուն գնով պայմանագիր հաղթող մասնակցի հետ:

Սույն հայտարարությունը չի պարտավորեցնում «Շեն» ԲՀԿ-ին պայմանագիր կնքել կամ փոխհատուցել հայտի ներկայացման հետ կապված Ձեր կողմից կատարած ծախսերը:

Հարցերը կարող են ուղարկվել գրավոր՝ վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Հարցերը պետք է ուղարկվեն ոչ ուշ, քան 16.03.2026 թ., ժամը՝ 16:00, նախքան նախամրցութային հանդիպումը, կամ բարձրացվեն նախամրցութային հանդիպման ընթացքում:

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate