Image
Fuel Purchase

Վառելիքի գնման բաց մրցույթ

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր ծրագրերի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել պրեմիում տեսակի ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք:

Վառելիքը նախատեսվում է ձեռք բերել 2026 թվականի ընթացքում հետևյալ ծավալներով.

  • պրեմիում տեսակի բենզին՝ ամսական նվազագույնը 1500լ,

  • դիզելային վառելիք՝ ամսական նվազագույնը 100լ։

Գնումը կատարվում է մեկ լոտով։

Կից ներկայացվում է առաջարկի ձևաթուղթը, որը ներառում է վառելիքի պարտադիր տեխնիկական չափորոշիչները։

Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.

  • Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ․ փետրվարի 3-ը, ժամը 24։00,

  • Գնառաջարկը պետք է ներկայացնել կից ձևաթղթի վրա՝ լրացնելով աղյուսակի 3-րդ, 6-րդ և 7-րդ սյուները, կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,

  • Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով hzurabyan@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_վառելիք»,

  • Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը կամ բենզալցակայանների իր ցանցում գործող օրվա գնի նկատմամբ առաջարկվող զեղչը պետք է գործի 10 (տասը) աշխատանքային օր՝ մինչև մրցույթը շահող առաջարկի ընտրությունը և գնառաջարկով ներկայացված պայմաններով պայմանագրի կնքումը։

Հատուկ նախապայմաններ.

  • Վաճառողը/մատակարարը վառելիքը պետք է տրամադրի կտրոններով, որոնք սպասարկվում են ՀՀ տարածքում գործող բենզալցակայաններում։

  • Վաճառողը/մատակարարը պետք է ունենա բենզալցակայաններ ՀՀ բոլոր համայնքներում։

  • Վաճառողը/մատակարարը պետք է ներկայացնի ՀՀ տարածքում իր կողմից սպասարկվող բենզալցակայանների ցանցի քարտեզը կամ ցանկը։

Գնահատման չափորոշիչներ

  • Ներկայացված գնառաջարկներից հաղթող է ճանաչվելու այն առաջարկը, որը համապատասխանում է ներկայացված տեխնիկական պայմաններին և տրամադրում է առավել ցածր գին։

Պայմանագիր

  • Հաղթող կազմակերպության հետ կկքնվի մատակարարման պայմանագիր 2026թ․ մատակարարումների համար, որը կսահմանի մատակարարվող վառելիքի գինը կամ զեղչը բենզալցակայանների իր ցանցում գործող օրվա գնի նկատմամբ։

Կոնտակտային անձ՝ Հասմիկ Զուրաբյան 
Հեռախոս՝ +374 77 242724 
Էլ. հասցե՝ hzurabyan@shen.am

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate