Image

Մարկետինգի սեմինար կոոպերատիվի համար

Ս․թ․ նոյեմբերի 3-ին Շենի գրասենյակում տեղի ունեցավ գյուղատնտեսական մարկետինգի և վաճառքի հարցերին նվիրված սեմինար «Օրգանական միրգ արտադրողների» ստեղծվելիք կոոպերատիվի անդամների համար։ Սեմինարը կազմակերպվել էր ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակում։ Սեմինար մասնակիցները ծանոթացան ինչպես մարկետինգի հիմունքներին, այնպես էլ գյուղմթերքի վաճառքի հմտություններին, որոնք անհրաժեշտ են տեղական շուկայում ինչպես նաև արտահանողներին սեփական արտադրության մրգի արդյունավետ իրացման համար։ Սեմինարին մասնակցեցին 13 ֆերմերներ Արմավիրի և Արագածոտնի մարզերից։ 

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate