Գյուղատնտեսների վերապատրաստման դասընթացներ
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, Վարդենիսի տարածաշրջանի Արեգունի, Գեղամասար, Փամբակ և Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ, Շաքի, Շաղատ համայնքների գյուղատնտեսների վերապատրաստման նպատակով, հունիսի 1-2-ը տեղի ունեցավ 2 օր տևողությամբ գործնական դասընթաց/սեմինար: Սեմինարի թեմաներն էին «Գյուղատնտեսական խորհրդատվության հմտություններ», «Գյուղատնտեսի դերը կոոպերատիվում», «Հավելյալ արժեքի գյուղատնտեսություն» թեմաները: Տեսական մասից հետո կազմակերպվեցին այցելություններ գյուղ․ ներդրանքի ընկերություններ՝ «Ագրոինփութ» ՍՊԸ, «Արտագրո» ՍՊԸ, «Հրաշք այգի» ՍՊԸ, «Իմ այգի» ՍՊԸ, «Լանդշաֆտ» խանութ, «Ագրոինտեքս» ՍՊԸ, «Նատալի Ագրո» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ): Բոլոր կազմակերպություններում մասնագետները ներկայացրեցին իրենց ընկերությունների գործունեությունը, տվեցին իրենց կողմից վաճառվող բուժանյութերի և սարքավորումների կատալոգներ և այլն: Այս հանդիպումների նպատակն է կապ ստեղծել կոոպերատիվի գյուղատնտես/խորհրդատուների և շուկայում հայտնի գյուղատնտեսական ներդրանք վաճառող խոշոր կազմակերպությունների միջև: