Դաշտային օր նվիրված վայրի չիչխանի, տանձի և խնձորի հավաքի առանձնահատկություններին
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 18 և 19-ին Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի շահառու համայնքներում տեղի կոոպերատիվների համար դաշտային պայմաններում անցկացվեց գործնական դասընթաց տվյալ գոտիականության համար արժեքավոր վայրի աճող չիչխանի, տանձի և խնձորի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին 70 հոգի, կոոպերատիվների անդամներ և պոտենցիալ աշխատակիցներ:
Կոոպերատիվի անդամներին և պոտենցիալ աշխատակիցներին տրամադրվել են պարկեր և տեղեկատվական գրքույկներ: Ուսուցանողը ճիշտ հավաքման հետ կապված գործնական խորհրդատվություն է տրամադրել: Խորհրդատվությունը ուղղված է եղել երկու նպատակի՝ վայրի հավաքված բույսերը պետք է ունենան ապրանքային տեսք և բնապահպանական տեսանկյունից վայրի հավաքը չպետք է վնասի բույսերի պոպուլյացիային: