Image

Գործնական դասընթաց/սեմինար Գեղամասարի ջերմատանը

Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ջերմատանը «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվների անդամների և հետաքրքրված այլ ֆերմերների համար կազմակերպվեց գործնական դասընթաց «Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում ջերմատան պայմաններում» թեմայով:

Շենի գյուղատնտես-փորձագետը ներկայացրեց  բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող եվրոպական առաջատար ընկերությունների մի քանի պատրաստուկներ և կաթիլային ոռոգման միջոցով տրվող պարարտանյութեր, որոնց փորձնական նմուշները տրամադրվեցին կոոպերատիվներին: Այնուհետև դասընթացի ընթացքում կոոպերատիվներին տրամադրված մարտկոցային ցողիչներով  կատարվեց լոլիկի և վարունգի առաջին կանխարգելիչ ցողումը: Դասընթացի վերջում մասնակիցներին ներկայացվեց նաև ամսաբողկի  ցանքի առանձնահատկությունները և տրամադրվեց սերմեր: Դասընթացին մասնակցեցին կոոպերատիվների 12 անդամներ:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate