Image
Բանջարեղենի և կանաչիների ջերմոցային արտադրություն
Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի Շաղատ համայնքում Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը ծրագրի շրջանակներում կառուցված՝ համայնքի ջերմատանը, Շաղատ, Անգողակոթ, Շաքի , համայնքների կոոպերատիվների անդամների և հետաքրքրված ֆերմերների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց ՝ « Գործնական դասընթաց՝ բանջարեղենի և կանաչիների ջերմոցային արտադրություն: Ամսաբողկի մշակության առանձնահատկությունները, պրակտիկ դասընթաց և ցանք» թեմայով:Շեն ի գյուղատնտես-փորձագետը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ամսաբողկի ցանքի առանձնահատկությունները և տրամադրեց սերմեր, ջերմախոնավաչափեր, նշագծող փխրեցնող սարք և միջատաորսիչ կպչուն ժապավեններ: Դասընթացին մասնակցեցին վերը նշված համայնքների 25 անդամներ:
Image