«Ներխմբային համագործակցություն և համատեղ աշխատանքի սկզբունքները» թեմայով դասընթաց
Սույն թվականի մարտի 19-ին և 20-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում գործող մարքեթինգային խմբերի համար անցկացվեց գործնական դասընթաց՝ «Ներխմբային համագործակցություն և համատեղ աշխատանքի սկզբունքները» թեմայով: Դասընթացներին մասնակցություն ունեցան Վարդենիսից 34, իսկ Եղեգնաձորից՝ 16 մասնակից: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ուսումնասիրություններ, որոնք առնչվում էին մարքեթինգային խմբերում առկա բացերին և խնդիրներին: Քանի որ խմբերը ըստ իրենց գործունեության տարբեր են, ներկայացվեց նաև խնդիրները ըստ խմբերի ուղղվածության: Մասնակիցների հետ քննարկվեցին խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում բոլոր մարքեթինգային խմբերին՝ հին և նոր, հանձնարարվեց մշակել իրենց՝ ներկայում առկա խնդիրները, դրանց լուծումները և 2019 թվականի համար սպասվող արդյունքները՝ արտադրանքի, մթերումների, վաճառքի քանակների և ծավալների տեսանկյունից: