Image
Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում
2019թ. մայիսի 29-ին «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ջերմատանը Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց «Ջերմատան պայմաններում լոլիկի, վարունգի և լոբու հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում» թեմայով: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից կոոպերատիվների 17 անդամներին տրվեցին գործնական խորհուրդներ բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի և պարարտանյութերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ տեղեկատվական նյութ: Peculiarities of vegetable cultivation in the greenhouse
Image