Image

Վարդենիսի մարկետինգային խմբերի փոխայցելություն Սյունիք ՀԿ չրագործությամբ զբաղվող ֆերմերների

Հուլիսի 8-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում Վարդենիսի նոր մարկետինգային խմբերի  8 ֆերմերների համար  տեղի ունեցավ փոխայցելություն Սյունիք ՀԿ-ի չորացված մրգերով զբաղվող ֆերմերների: Մասնակիցներին ներկայացվեց չրագործության առավելությունները և հեռանակարները, արտադրության փուլերը՝ մթերումից մինչև պատրաստի չորացված մրգեր: Այնուհետև մասնակիցներին մանրամասն ներկայացվեց արևային չորանոցների, ինչպես նաև էլեկտրական և գազով աշխատող չորանոցների աշխատանքները՝ հիմնական մթերվող մրգերի համար: Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում տեսնելու ծիրանի և բալի չորացման գործընթացը: Ծագած հարցերի շուրջ չրագործներից ստացան սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Փոխայցելության ընթացքում Վարդենիսի ֆերմերների կողմից եղավ շահավետ առաջարկ՝ աշնանը չրագործերին համար մատակարարել անհրաժեշտ քանակությամբ անտառային գեղեցկուհի տանձ:  

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate