Image
Դասընթաց «Արդյունավետ վաճառք» թեմայով
Սույն թվականի նոյեմբերի 8-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում գործող Վարդենիսի մարքեթինգային խմբերի համար անցկացվեց գործնական դասընթաց՝ «Արդյունավետ վաճառք» թեմայով: Դասընթացներին մասնակցություն ունեցան մարքեթինգային խմբերից 17 մասնակիցներ: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ինչպես մեծացնել վաճառքի ծավալները, ինչպես գրավել նոր շուկաներ և մեծացնել վաճառքի արդյունավետությունը: Ուսուցման երկրորդ մասում ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում վաճառքի ձագար գործիքը և դրա կիրառմամբ ինչպես կարելի է կառավարել վաճառքը: Մասնակիցներին ներկայացվեց նաև ինչպես բացահայտել պոտենցիալ հաճախորդներին և ինչպես հաստատել նոր կապեր:
Image