Image
Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի տարեկան ամփոփիչ հանդիպում
Ս․թ. նոյեմբերի 28-ին Վարդենիսում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի մարկետինգային խմբերի և դրամաշնորհառուների տարեկան ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի 20 մասնակիցներ Գեղարքունիքի մարզից մասնակցեցին «Մարկետինգային խմբերի գործունեության ռազմավարական պլանավորում» ուսուցմանը: Հանդիպման ընթացքում մարկետինգային խմբերի ղեկավարները ներկայացրեցին 2019թ. կատարված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները և հաջողություններ, ինչպես նաև ներկայացրեցին հաջորդ տարվա պլանավորումը: Քննարկման և ուսուցման նպատակն էր դուրս բերել համագործակցության նոր եզրեր մարզի մարկետինգային խմբերի միջև, ինչպես նաև քննարկել 2020թ նախատեսվող ծրագրերը:v
Image