Image

«Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» ծրագիր

Փետրվարի 14-ին մեկնարկեց «Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման» ծրագիրը, որը իրականացվում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ՖՐՈՒՏԵՆԻԱ) կողմից: ՇԵՆ ԲՀԿ-ն միջոցառմանը ապահովել էր պրակտիկ 7 պտղաբույծների մասնակցությունը՝ Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից: Շենի նպատակն է կապ ապահովել  գյուղատնտես խորհրդատուների  և Շեն ԲՀԿ պտղաբույծ շահառուների միջև՝ հնարավոր համագործակցության ուղիներ փնտրելու համար, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վերջիններին մասնակից դարձնել այս ծրագրին: Բանախոսները ներկայացրեցին ծրագրի ընդհանուր նպատակները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում  է արդիականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ուղղվածությամբ առարկաները, ներկայացնել դասավանդման նոր մեթոդներ, վերապատրաստվել համապատասխան առարկաները դասավանդող դասախոսներին: Ֆերմերների համար անցկացվելու են գործնական կարճաժամկետ դասընթացներ՝ ժամանակակից այգեգործության մեթոդները ներկայացնելու նպատակով: Ծրագրի մյուս բաղադրիչով Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում կհիմնվի ինտենսիվ պտղատու այգի՝ կրթական նպատակով օգտագործելու համար:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate