Image

Անվար ցանքի առավելությունների ներկայացում Մեղրաշեն և Մեղրաշատ համայնքների ֆերմերների համար

2020թ. մարտի 3-ին և 4-ին UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Մեղրաշեն և Մեղրաշատ գյուղերի զարգացմանը» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն և Մեղրաշատ համայնքների ֆերմերների համար իրականացվել է դասընթաց՝ «Հացահատիկային մշակաբույսերի  հողի նվազագույն մշակություն և անվար ցանքի առանձնահատկությունները» թեմայով: Ֆերմերներին ներկայացվել է անվար ցանքի առավելությունները, հողի բերրիության բարձրացման առանձնահատկությունները: Մասնակիցների հետ համատեղ կատարվել է հացահատիկի մշակության ծախսերի համեմատական հաշվարկ: Անվար ցանքի վերաբերյալ ֆերմերները դիտել են կարճամետրաժ ֆիլմ: Դասընթացների՝ 27 մասնակցի Մեղրաշեն և 21 մասնակցի Մեղրաշատ գյուղերից տրամադրվել են տեղեկատվական թերթիկներ:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate