Հեռավար ուսուցում «Կենդանիների բարեկեցություն և խելացի անասնաշենք» թեմաներով
Սույն թվականի հուլիսի 20-ին Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերների համար կազմակերպվեց հեռավար ուսուցում՝ «Կենդանիների բարեկեցություն և խելացի անասնաշենք» թեմաներով: Հեռավար ուսուցումը վարում էր «ՍՄԱՐՏ ԱԳՐՈ» կազմակերպության մասնագետը: Ուսուցմանը մասնակցում էին 13 մասնակից 2 մարզից, ինչպես նաև՝ Շեն ԲՀԿ-ի մարզային պատասխանատուներ և գրասենյակի աշխատակիցներ: Մասնագետը ներկայացրեց կենդանիների բարեկեցության անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի և պահվածքի կարևորությունը ժամանակակից անասնապահության մեջ: Ներկայացվեց, թե կենդանիների բարեկեցությունը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կենդանիների մթերատվության ցուցանիշների բարձրացման և որակյալ արտադրանքի ստացման հարցում: Մասնագետը ուսուցման երկրորդ մասում ներկայացրեց ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց խելացի անասնաշենքերում պահվածքներին, շինությունների նախագծերին և կառուցվածքներին, ներքին սարքավորումների հագեցվածությանը: Հանգամանալից ներկայացվեց անասնաշենքերի մոդելները, ծրագրին դիմելու և փոխհատուցման կարգը:Ուսուցման ընթացքում մասնակիցները մեծ հետաքրքրվածություն և ակտիվ մասնակցության ցուցաբերեցին: Բարձրացվեցին մեծ թվով հարցեր, որոնց տրվեցին սպառիչ և գոհացնող պատասխաններ: