Image

Հեռավար ուսուցում Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերների համար՝ «Առաջընթաց խոզաբուծության ոլորտում» թեմայով

Շիրակի և Տավուշի մարզի ֆերմերների համար սույն թվականի հուլիսի 22-ին կազմակերպվեց հեռավար ուսուցում՝ «Առաջընթաց խոզաբուծության ոլորտում»  թեմայով:  Դասընթացը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում մասնագետը խոսեց արհեստական սերմնավորման արդյունավետության և կիրառվող մեթոդների, ինչպես նաև՝ սերմնավորման տեխնիկայի, հղիության ստուգման մասին: Այնուհետև ներկայացրեց խոզամայրերի ճիշտ ընտրության, աճեցման, պահվածքի և կերակրման առանձնահատկությունները: Ուսուցման երկրորդ մասում խոսվեց կենդանիների կերակրման նորմատիվների, տարբեր սեռահասակային տարիքի խմբերի կերակրման նորմատիվների, ինչպես նաև՝ ներկայիս շուկայում առկա և կիրառվող կերերի արդյունավետության մասին: Ներկայացվեց նաև, թե ինչպես կարելի է ճիշտ կերակրման պայմաններում ստանալ ցանկալի արդյունք և շուկայահանել որակական և համային հատկանիշներով լավագույն մսամթերք: Ուսուցման ընթացքում մասնակիցները մեծ հետաքրքրվածություն և ակտիվ մասնակցության ցուցաբերեցին: Ուսուցուման ընթացքում բարձրացվեցին մեծ թվով հարցեր, որոնք ուղղված էին և կերակրման,  և խոզամայրերի ընտրությանը և սերմնավորմանը: Մասնագետները բոլոր հարցերին տվեցին բավարարող պատասխաններ: Ուսուցմանը մասնակցեց 12 ֆերմեր 2 մարզից, ինչպես նաև՝ Շեն ԲՀկ-ի մարզային պատասխանատուներ և գրասենյակի աշխատակիցներ: Հեռավար ուսուցումը վարեցին «ՍՄԱՐԹ ԱԳՐՈ» կազմակերպության մասնագետ խորհրդատուները:  

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate