Գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության ծրագրի շահառուների հայտադիմումների ընդունում
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը գյուղատնտեսական կոոպերացիայի աջակցության ծրագրի շրջանակում հայտադիմումներ է ընդունում կոոպերատիվներից և ֆերմերների խմբերից, որոնք նախատեսում են գրանցվել որպես կոոպերատիվ: Ծրագրի նպատակն է բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը գոյություն ունեցող կոոպերատիվների կարողությունների հզորացման և նորերի ստեղծմանը նպաստելու միջոցով: Աջակցության ծրագրի նպատակն է խթանել ֆերմերներին՝ համագործակցելու միմյանց հետ և այդպիսով բարելավել իրենց արտադրական և մարքետինգային հնարավորությունները, նվազեցնել արտադրության ինքնարժեքը, նպաստել արտադրության և արտադրողականության աճին: Հայտադիմումների հետ կապված մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայտարարություններ» բաժնում հետևյալ հղմամբ՝ https://shen.am/hy/node/2217
Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2021թ. փետրվարի 28-ը: