Image

2021– 2022թթ. դրամաշնորհային ծրագրի ներկայացում, փաթեթը լրացնելու կարգի ուսուցանում Գեղարքունիքի մարզում

Փետրվարի 19-ին «Շեն» ԲՀԿ կազմակերպել էր հանդիպում Գեղարքունիքի մարզի 2021-2022թթ. փոքր դրամաշնորհներին դիմել ցանկացող մասնակիցների համար: Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացվեց դրամաշնորհին մասնակցելու կարգը,  բոլոր նախապայմաններն ու պահանջները: Դրամաշնորհային փաթեթները լրացնելիս մասնակիցների մոտ առաջացել էին բազմաթիվ հարցեր: Քննարկվել են բոլոր հարցերը և տրվել սպառիչ և ամփոփ պատասխաններ: Հանդիպմանը մասնակցեց 25 ֆերմեր Գեղարքունիքի մարզից:  «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում փետրվարից մեկնարկել է 2021-2022թթ. փոքր դրամաշնորհների մրցույթը: Դրամաշնորհները  տրամադրվում են պտղաբուծության ոլորտի հետևյալ ուղղություններին՝ պտղի վերամշակում, ներառյալ չորացված մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում, հետբերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլն: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզում տրամադրել 4-5 դրամաշնորհ՝ 2021 թվականի ընթացքում: 

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate