Image
Դասընթաց՝ «Տնամերձ տարածքներում բանջարեղենի մշակության առանձնահատկությունները» թեմայով
«Սյունիք-Զարգացում» ՀԿ և «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում մարտի 4-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի լսարանում՝ որպես աջակցություն Վայոց ձորի մարզում Արցախից տեղահանված ընտանիքներին, տեղի ունեցավ «Տնամերձ տարածքներում բանջարեղենի մշակության առանձնահատկությունները» թեմայով դասընթաց։ Սեմինար-դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 23 ֆերմերի ներկայացրեց տնամերձ տարածքներում տարբեր ավանդական և ոչ ավանդական բարձրարժեք բանջարեղենի մշակության առանձնահատկությունները: Մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական գրքույկներ:
Image