Դասընթաց ագրոներդրանք մատակարարողների և պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերների համար
Սույն թվականի մարտի 23-ին և 25-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում” ծրագրի շրջանակում կազմակերպվեց տեսական դասընթաց: Դասընթացի թեման էր «Ներդրանք մատակարարողների գիտելիքների հզորացում և նոր բուժանյութերի կիրառությունը գյուղատնտեսությունում»: 34 մասնակից՝ ագրոներդրանք մատակարարողներ և պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերներ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից, մասնակցեց դասընթացներին: Ուսուցումների ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտեսը ներկայացրեց բույսերի պաշտպանության ժամանակակից միջոցների դասակարգումը և կիրառությունը, դրանց օգտագործման նպատակային դասակարգումը, նոր տեխնոլոգիաների, մեթոդների կիրառությունը այգեգործության մեջ: Ուսուցման երկրորդ մասում մասնակիցներին ներկայացվեց ժամանակակից միջոցների կիրառությունը ծառերի դիմադրողականության բարձրացման և սնուցման համար:«Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում” ծրագիրը իրականացնում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և «Շեն» ԲՀԿ-ն: