Image
Անտառի տնկման աշխատանքներ Ճամբարակում
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս օրերին ակտիվություն ու եռուզեռ է: Շարունակվում են անտառտնկման աշխատանքները 4 հեկտար տարածքի վրա: Ճամբարակի համայնքապետարանը, համայնքի նախաձեռնող խումբն ու բազմաթիվ կամավորներ մեկ մարդու նման նվիրվել են համայնքը կանաչապատելու և գեղեցկացնելու գործին: Նախկին աղբանոցն աչքի առաջ վեր է ածվում մաքուր ու գեղեցիկ անտառ-պուրակի: Շնորհակալություն Օդմար Պիգե շվեյցարական հիմնադրամին այս գեղեցիկ նախաձեռնությանը աջակից լինելու համար:
Կանաչապատենք և շենացնենք մեր երկիրը միասին:
Image