Image

Արցախից տեղահանված ընտանիքների կարիքների ուսումնասիրություն՝ հետագա օժանդակություն տրամադրելու համար

2020թ. Արցախի պատերազմից հետո շատ ընտանիքներ տեղափոխվեցին մշտական բնակության Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզեր: Հարկադրաբար տեղահանվելով Արցախից՝ շատերը հետ վերադարձան իրենց սեփականություն հանդիսացող տները, իսկ որոշ մասն էլ բնակություն հաստատեց ՀՀ մի շարք մարզերում։ Այս ընտանիքները բավականին խոցելի են և աջակցության կարիք ունեն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու ընտանիքի կարիքները հոգալու համար: Զբաղվածության ապահովումը կնպաստի նաև արտագաղթի կանխմանը: «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի  շրջանակում թիրախային մարզեր տեղափոխված 100 ընտանիքների կտրամադրվի օժանդակություն: Այս ընտանիքների ընտրության և կարիքների գնահատման համար սույն թվականի ապրիլի 13-ից  Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում  իրականացվում են մի շարք հանդիպումներ տեղափոխված ընտանիքների հետ՝ խնդիրների և կարիքների բացահայտման, շահառու ընտանքիների ընտրության համար:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate