Աշխատանքի հայտարարություն - Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ

ՊԱՇՏՈՆ

Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, մասամբ հեռավար:

ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջներին:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Շեն ԲՀԿ-ն փնտրում է հանրային կապերի և հաղորդակցության փորձառու մասնագետի, որը կազմակերպության նպատակներն ու փիլիսոփայությունը տարբեր հարթակներում կներկայացնի հասարակությանը, պոտենցիալ շահառուներին, դոնորներին, կամավորներին և ծրագրերի շահագրգիռ կողմերին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Շեն ԲՀԿ գործունեությունը շահառուների և գործընկերների հնարավորինս լայն շրջանակին հասանելի դարձնելուն ուղղված «Հասարակայնության հետ կապերի» (PR) պլանի մշակում,
  • Շենի կայքի և սոցիալական ցանցերի էջերի վարում, ակտիվության խթանում, ակտիվության վերլուծություն և հաշվետվությունների կազմում,
  • Բովանդակության մշակում Շենի կայքի և սոցիալական ցանցերի էջերի համար` թարմացնելով ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը,
  • Լրատվամիջոցների հետ աշխատանք (մամլո հաղորդագրությունների կազմում, Շենի միջոցառումների լուսաբանման կազմակերպում)
  • Հասարակայնության հետ կապերի պլանով նախատեսված այլ աշխատանքների իրականացում (օրինակ՝ տեղեկատվական թերթիկների, բուկլետների, տարեկան հաշվետվությունների պատրաստում, միջոցառումների կազմակերպում, և այլն):

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության կամ այլ համապատասխան բնագավառում,
  • Համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է ՀԿ ոլորտում),
  • ՍՄՄ գերազանց ունակություններ,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ստեղծագործականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այս պաշտոնի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ. փոստին՝ info@shen.am;

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի

Start Date
Deadline

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate