Image

Հերթական դասընթացը՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմայով

«Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմայով հերթական դասընթացը 2021թ. մայիսի 11-ին Շիրակի մարզի Մայիսյան համայնքի նախաձեռնող խմբի, ինչպես նաև՝ Այգաբաց և Կրասար համայնքերում գործող կոոպերատիվի անդամների համար էր: Ուսուցման ընթացքում ներկայացվեցին կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվ հիմնելու պատճառները, կոոպերատիվի տնտեսական օգուտները, տարբերությունները կոոպերատիվների և այլ կազմակերպությունների միջև: Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց կոոպերատիվի մասին սխալ պատկերացումներին, ինչպես նաև՝ ներկայացվեցին ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության մի շարք հաջողված օրինակներ: Խումբը և կոոպերատիվները ունեին միասին աշխատելու փորձ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց միասին աշխատելու դեպքում կոոպերատիվի անդամների տնտեսական օգուտների ներկայացումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Bread for the World կազմակերպության կողմից՝ «Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագրի շրջանակում: 

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate