Image

Տեսական դասընթաց/խորհրդատվություն Արցախից տարհանված ընտանիքների համար, և բուժանյութերի, պարարտանյութերի ու սերմերի բաշխում

«Պտղաբուծության զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում սույն թվականի հունիսի 7-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ դասընթաց, ինչպես նաև՝ բուժանյութերի, պարարտանյութերի և սերմերի բաշխում: Դասընթացի ընթացքում շահառուներին ներկայացվեցին սածիլների մշակության առանձնահատկությունները, ինչպես նաև՝ լոբու և վարունգի մշակությունը՝ որպես երկրորդ բերքի ստացում: 45 մասնակիցներին տրամադրվեցին համապատասխան տեղեկատվական նյութեր: Այնուհետև ծրագրի շահառու Հարություն Գևորգյանի մասնագիտացված խանութում տեղի ունեցավ բուժանյութերի, պարարտանյութերի և սերմերի ներկայացում և բաշխում:

Image

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate