Կահույքի գնման/մատակարարման բաց մրցույթի հրավեր
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին մարդասիրական օգնություն և ինտեգրում» ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել և շահառու ՀՈԱԿ-ներին հանձնել կահույք:
Կից առաջարկի ձևաթղթով ներկայացված են կահույքի համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչները:
Հայտատուն կարող է հայտ ներկայացնել մեկ կամ երկու Լոտերի համար:
Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.
Հետևյալ ժամկետում` 28.03.2024 - 07.04.2024թ․,
Ձևաթղթի վրա՝ կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,
Էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_կահույք_ARM-904363-1.02»,
Հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև երեք ամիս ժամկետում,
Առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարի, քանի որ «Շեն» ԲՀԿ-ը դիմելու է ՀՀ կառավարությանը՝ կահույքի ձեռքբերման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու համար:
Հատուկ նախապայմաններՎաճառողը/մատակարարը պետք է Լոտ 1-ով ձեռք բերվող ապրանքն իր միջոցներով առաքի և տեղադրի «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ Հացառատի մասնաճյուղի տարածքում և Լոտ 2-ով ձեռք բերվող ապրանքն իր միջոցներով առաքի և տեղադրի «Սևան համայնքի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ տարածքում։
Վաճառողը/մատակարարը ձեռք բերվող կահույքի համար պետք է տրամադրի երաշխիք՝ նվազագույնը 2 (երկու) տարի ժամկետով։
Կոնտակտային անձ՝ Անահիտ Նավասարդյան
Հեռախոս՝ 095-30-83-83
Էլ. հասցե՝ anavasardyan@shen.am
Ուշադրություն, փոփոխություն է կատարվել պահանջվող կահույքի տեխնիկական նկարագրում: Մանրամասները տեսնելու համար ներբեռնեք ստորև փաստաթղթերը: