
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Ծածկագիր՝ 81083719-OT-1
Սույնով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ «Շեն» ԲՀԿ) հայտարարում է մրցույթ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենայի (plug in hybrid) գնման նպատակով:
Գնումն իրականացվելու է Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում։
Մրցույթի պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները, որոնք սնանկ չեն ճանաչվել կամ չեն գտնվում սնանկության վարույթում, չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, որի համար պատկան մարմինների կողմից նախաձեռնվել է վարույթ:
2. Ձեռք բերվող ավտոմեքենայի նվազագույն տեխնիկական պահանջները
Թողարկման տարեթիվ՝ 2025թ.
Ավտոմեքենայի տեսակը՝ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենա (plug in hybrid electric vehicle)
Ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ
Էլ․ շարժիչով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 90 կմ
Էլեկտրական և բենզինային շարժիչներով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 1000 կմ
Էլեկտրական շարժիչի հզորություն (kW / ձ/ուժ)՝ 150-170 kW / 210-220 ձ/ուժ
Լուսածերպը՝ նվազագույնը 180մմ
3. Գինը և կիրառվող հարկային և մաքսային արտոնությունները
Ավտոմեքենայի գինը պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի։
Եթե մրցույթի մասնակիցը հնարավորություն ունի ավտոմեքենան ներմուծելու անմիջապես «Շեն» ԲՀԿ անվամբ, ապա անհրաժեշտ է գինը ներկայացնել առանց ԱԱՀ-ի և մաքսավճարի։
ԱԱՀ-ի և մաքսավճարի ազատումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև 2004թ. ապրիլի 3-ին կնքված տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության» միջև կնքված միջազգային համաձայնագրով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման՝ 13/07/06թ.- ի թիվ 1091-Ն և 02/04/15թ.- ի թիվ 340-Ն ՀՀ Կառավարության Որոշումները։
4. Վավերականությունը
Ներկայացված գնառաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն մեկամսյա ժամկետում։
5. Ավտոմեքենայի մատակարարման ժամանակացույցը
Ավտոմեքենայի մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում։
6. Առաջարկի ներկայացման կարգը
Մրցույթի հայտով ներկայացվող գնառաջարկը և առաջարկվող ավտոմեքենայի տեխնիկական նկարագիրը բնութագրող փաստաթուղթը անհրաժեշտ է ներկայացնել «Շեն» ԲՀԿ հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@shen.am՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ Գնառաջարկ։ Ավտոմեքենայի գնում:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. ապրիլի 25-ը ժամը 12:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
«Շեն» ԲՀԿ, Նալբանդյան 110
Հեռախոս` 060 499-005
Էլ-փոստ` shovhannisyan@shen.am
7. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթող կճանաչվի մրցույթի հրավերում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին բավարարող և նվազագույն գին/տեխնիկական հագեցվածություն (կոմպլեկտավորում) ներառող առաջարկը: