Տնկանյութի և սերմերի գնման բաց մրցույթ
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ իրականացվող «Անտառների վերականգնում Հայաստանում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է՝ Լեռնավան, Մեծ մանթաշ, Թթուջուր, Բալաք բնակավայրերում հիմնել ագրոանտառային տնտեսություններ, որոնք ներառելու են բարձրարժեք անտառային, պտղատու և հատապտղային տեսակների տնկարկներ: Լեռնավան բնակավայրում տնտեսությունն ունենալու է նաև տնկարանային տնտեսության բաժին, որը բազմացնելու է անտառային, դեկորատիվ և պտղատու ծառային ու թփային տեսակներ:
Վերը նշված ագրոանտառային տնտեսությունների համար 2025-2027թթ․ ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ստորև Գնահարցմամբ ներկայացված տնկանյութը՝ ապրանքանյութական արժեքների համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչներով և մատակարարման ժամկետներում:
Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.
Գնառաջարկը ներկայացնել հետևյալ ժամկետում` 16.09.2025-29.09.2025թ.:
Գնառաջարկը ներկայացնել ստորև Գնառաջարկի լրացման ձևաթերթիկով՝ կնիքված, ստորագրված, հստակ ամսաթվով:
Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև 90 օր ժամկետում:
Վճարումն իրականացվում է միայն բանկային փոխանցումով:
Հատուկ նախապայմաններ․
Տնկարանները պետք է տեղակայված լինեն ԾՄ-ից 800-1200մ բարձրության վրա:
«Շեն» ԲՀԿ մասնագետների կողմից պարտադիր այցելություն է նախատեսվում մրցույթի լավագույն առաջարկ ներկայացնող տնկարաններ, որի ընթացքում դիտարկվելու է առաջարկվող տնկանյութի որակը։
Արտերկրից ներկրված տնկանյութը պետք է ուղեկցվի ֆիտոսանիտարական փաստաթղթերով:
Մասնագետների կողմից ընտրողական փորձանմուշներ են ուղարկվելու լաբորատորիա՝ հիվանդությունների և վնասատուների առկայության ստուգման համար: Փորձանմուշ ուղարկվելու է և՛ տեղական, և՛ ներկրված արտադրանքից:
Ձեռք բերվող տնկանյութի քանակը տեղափոխվելու է տնտեսություն միայն «Շեն» ԲՀԿ մասնագետի ներկայությամբ և որակը դիտարկելուց հետո։
Ձեռք բերվող տնկանյութի քանակը տեղափոխվելու է տնտեսություն միայն «Շեն»-ի մասնագետի ներկայությամբ և որակը դիտարկելուց հետո։
Տեղափոխման ծախսերը չներառել գնառաջարկի մեջ։
Որպես լրացուցիչ տեղեկություն հայտնում ենք, որ «Շեն» ԲՀԿ կողմից կատարվող գնահարցումը հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրում, որի արդյունքում ստացված հայտերից մրցութային կարգով կընտրվի լավագույն առաջարկը:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Շեն» ԲՀԿ Ագրոանտառաբուծության ծրագրի ղեկավար Հասմիկ Ալթունյանին՝ +374 60 499 013 հեռախոսահամարով:
Գնառաջակն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 29.09.2025թ․՝ ուղարկելով Հասմիկ Ալթունյանին՝ hasmik.altunyan@shen.am էլեկտրոնային հասցեով և թեմա դաշտում նշելով «Գնառաջարկ տնկանյութ - 81083719-OT-2»։
Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերն է նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL):