Image
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴՐՈՆԻ ԵՎ ԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆՄԱՆ.png

Գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների գնման բաց մրցույթի հրավեր

Ծածկագիր՝ Q-ARM-2024-0032-OT-1

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ «Շեն» ԲՀԿ) հայտարարում է մրցույթ գյուղատնտեսական սրսկիչ դրոնի (agricultural spraying drone) և կից սարքավորումների գնման նպատակով:

Գնումն իրականացվելու է գերմանական «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) կազմակերպության կողմից ֆինանսավորվող Գյուղատնտեսական դրոնների ներդրման պիլոտային ծրագրի շրջանակում։

  1. Մրցույթի անհրաժեշտ պայմաններ

Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական դրոնների ներկրմամբ և վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները, որոնք սնանկ չեն ճանաչվել կամ չեն գտնվում սնանկության վարույթում, չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, որի համար պատկան մարմինների կողմից նախաձեռնվել է վարույթ:

  1. Ձեռք բերվող գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների նվազագույն տեխնիկական պահանջներ

Գյուղատնտեսական դրոնը և կից բոլոր սարքավորումները պետք է լինեն նոր՝ չօգտագործված վիճակում։

Գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների նվազագույն տեխնիկական նկարագիրը ներկայացված է ստորև՝ ներբեռնվող փաստաթղթերում։

  1. Գինը

Գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների գինը պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի։

  1. Վավերականությունը

Ներկայացված գնառաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն մեկամսյա ժամկետում։

  1. Գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների մատակարարման ժամանակացույցը

Գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում։

  1. Առաջարկի ներկայացման կարգը 

Մրցույթի հայտով ներկայացվող գնառաջարկը և առաջարկվող գյուղատնտեսական դրոնի և կից սարքավորումների տեխնիկական նկարագիրը բնութագրող փաստաթուղթը անհրաժեշտ է ներկայացնել shovhannisyan@shen.am էլեկտրոնային հասցեով, նամակի թեմայի դաշտում նշելով՝ Գնառաջարկ-Գյուղատնտեսական դրոն:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 05.06.2026թ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

Հասցե՝ «Շեն» ԲՀԿ, Նալբանդյան 110
Հեռախոս՝ 060 499-005
Էլ-փոստ՝ shovhannisyan@shen.am 

  1. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթող կճանաչվի մրցույթի հրավերում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին բավարարող և նվազագույն գին/տեխնիկական հագեցվածություն (կոմպլեկտավորում) ներառող առաջարկը:

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate