Image
Tender_FORACCA_Cover Photo

Տնկանյութի և սերմերի գնման բաց մրցույթի հրավեր

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Անտառների վերականգնում Հայաստանում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ: 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Լեռնավան, Մեծ Մանթաշ, Թթուջուր, Բալաք, Բազում բնակավայրերում հիմնել Ագրոանտառային տնտեսություններ, որոնք ներառելու են բարձրարժեք անտառային, պտղատու և հատապտղային տեսակների տնկարկներ: Լեռնավան բնակավայրում տնտեսությունն ունենալու է նաև տնկարանային տնտեսության բաժին, որը բազմացնելու է անտառային, դեկորատիվ և պտղատու ծառային ու թփային տեսակներ:

Վերը նշված Ագրոանտառային տնտեսությունների համար նախատեսվում է ձեռք բերել ստորև Գնահարցմամբ ներկայացված տնկանյութը՝ ապրանքանյութական արժեքների համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչներով և մատակարարման ժամկետներում:

Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.

  • Գնառաջարկը ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ։

  • Գնառաջարկը ներկայացնել սույն նամակին կցված ձևաթերթի վրա՝ կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով:

  • Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մրցույթի վերջնաժամկետից հետո  ևս երկու ամիս՝ մինչև մրցույթը շահող առաջարկի ընտրությունը և գնառաջարկով պայմանագրի կնքումը։

  • Գնառաջարկը պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի (Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև 2004թ. ապրիլի 3-ին կնքված տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության» միջև կնքված միջազգային համաձայնագրով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման՝ 13/07/06թ.- ի թիվ 1091-Ն և 02/04/15թ.- ի թիվ 340-Ն ՀՀ Կառավարության որոշումների)։

Հատուկ նախապայմաններ.

  • Նախատեսվում է «Շեն» ԲՀԿ մասնագետների կողմից պարտադիր այցելություն մրցույթի լավագույն առաջարկ ներկայացնող տնկարաններ, որի ժամանակ դիտարկվելու է առաջարկվող տնկանյութի որակը։

  • Արտերկրից ներկրված տնկանյութը պետք է ուղեկցվի ֆիտոսանիտարական փաստաթղթերով:

  • Մասնագետների կողմից ընտրողական փորձանմուշներ են ուղարկվելու լաբորատորիա՝ հիվանդությունների և վնասատուների առկայության ստուգման համար: Փորձանմուշ ուղարկվելու է և՛ տեղական արտադրանքից, և՛ ներկրված:

  • Ձեռք բերվող սերմերի ծլունակության դիտարկում է իրականացվելու 100 հատիկի ծլունակության չափման մեթոդով:

  • Ձեռք բերվող տնկանյութի քանակը տեղափոխվելու է տնտեսություն միայն «Շեն» ԲՀԿ մասնագետի ներկայությամբ և որակը դիտարկելուց հետո։

  • Տեղափոխման ծախսերը չներառել գնառաջարկի մեջ:

  • Վճարումը իրականացվում է միայն բանկային փոխանցումով:

Որպես լրացուցիչ տեղեկություն հայտնում ենք, որ «Շեն» ԲՀԿ կողմից կատարվող գնահարցումը հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրում, որի արդյունքում ստացված հայտերից մրցութային կարգով կընտրվի լավագույն առաջարկը:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Շեն» ԲՀԿ Գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Լուսինե Մարգարյանին՝ +374 60 499011, +374 60 499013 հեռախոսահամարներով:

Գնառաջակը ներկայացնել «Շեն» ԲՀԿ Ագրոանտառաբուծության ծրագրի ղեկավար Ժուլիէթ Ամիտիին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ juliette.amidi@shen.am։

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate