Image

ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքներ

Մայիսի 22-ին «Շեն» ԲՀԿ մոնիտորինգի խումբը Արեգունի, Փամբակ կոոպերատիվների նախագահների, գյուղերի վարչական ղեկավարների, «Վարդենիս» ՋՕԸ մասնագետի, ինչպես նաև կապալառու ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրեց 2017թ. հորատված և մաքրված հորատանցքերի ջրատվության ստուգման աշխատանքներ: Հանձնաժողովը հաստատեց, որ հորատանցքերում առկա ջուրը բավարար չէ ոռոգման նպատակով օգտագործման համար:    

Հանձնաժողովի անդամները ստուգայց կատարեցին Գեղամասար, Փամբակ և Արեգունի համայնքներ: Գեղամասարում կառուցվող 1300 քմ մակերեսով ջերմոցի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են: Փամբակի փոքր ջերմոցը պատրաստ է շահագործման, իսկ Արեգունու ջերմոցում արդեն առաջին ծիլերն է տալիս ցանված լոբին: 

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել