Image
Debedavan

Դեբեդավանում կառուցվեց ոռոգման համակարգ

Image
Debedavan
Image
Debedavan

Տարեսկզբին «Յալկեզեան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռնամուխ եղանք 500 մ ոռոգման ջրագծի կառուցմանը Դեբեդավանում։ Ծրագիրը նպատակ ուներ լուծելու գյուղի ոռոգման համակարգի բարելավման կարևոր անհրաժեշտությունը: Ոռոգման ջրի անբավարարության պատճառով գյուղը բարձրարժեք մշակաբույսերի մշակման հետ կապված խնդիրներ ուներ: 

Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստեց համայնքի և «Տավուշ» ՋՕԸ-ի ակտիվ մասնակցությունը։ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրեց 200 մմ տրամագծով 400 մ, 160 մմ տրամագծով 100 մ պոլիէթիլենային խողովակներ, անհրաժեշտ փականներ և այլ շինարարական նյութեր։ Իսկ ջրագծի կառուցման բուն աշխատանքներն իրականացրեց «Տավուշ» ՋՕԸ-ն՝ ներգրավելով նաև համայնքի շահառու բնակիչների աշխատուժը: 

Image
Debedavan
Image
Debedavan Irrigation

Այսպիսով, ծրագրի վերջնարդյունքում շահառու 35 տնտեսություններ, որոնք մոտ 20 հա տարածքի վրա մշակում են խաղող, արքայանարինջ, նուռ, դեղձ և այլ կուլտուրաներ, հողային հունով ջրատարից անկանոն ոռոգման ջուր ստանալու փոխարեն ըստ պահանջի ջուր են ստանում ճնշումային խողովակաշարով։ Այժմ նրանք հնարավորություն ունեն և արդեն սկսում են ոռոգումն իրականացնել կաթիլային եղանակով, ինչը կբերի ջրի զգալի խնայողության, ինչպես նաև բերքատվության և եկամուտների ավելացման:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել