Image
Տեղեկատվական հանդիպում և այցելություն կենսագազի անավարտ կայան Գեղամասար համայնքում
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման ծրագրի» շրջանակներում, ս.թ. մայիսի 12-ին Գեղամասար համայնքում «Շեն»ԲՀԿ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում և այցելություն կենսագազի անավարտ կայան, կենսագազի կայանների կառուցման-վերակառուցման նպատակով հայտարարված մրցույթի հավակնորդների համար: Մրցույթի հավակնորդներին հնարավորություն է տրվել տեղում ծանոթանալ տեղանքին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հանդիպման մանրամասները կհրապարակվեն www.shen.am և www.e-tender.am կայքերում:
Վերջնաժամկետ
Image