Ինչպես ցանկացած հետխորհրդային երկրում, Հայաստանում նույնպես օրենսդրական համակարգը ոչ ամբողջությամբ է հիմնված ժողովրդավարական սկզբունքների և միջազգայնորեն ընդունված արժեքների վրա։ Սա բացասաբար է անդրադառնում գյուղական համայնքների տնտեսական զարգացման վրա՝ ապատիա առաջացնելով բնակչության, հատկապես երիտասարդ սերնդի մոտ։ Սա է պատճառը, որ մենք ներգրավված ենք լոբբիստական և շահերի պաշտպանության գործունեության մեջ՝ խորհրդարանական և սահմանադրական դատարանների որոշումների մակարդակով օրենսդրությունը բարելավելու նպատակով:
Հաջողությամբ փոփոխված օրենքներ․
Գյուղատնտեսական կոոպերատիվների, արտադրողների խմբերի և մարքեթինգային խմբերի դերը գյուղական վայրերում կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման կարևոր ճյուղերից է, և գյուղատնտեսությունը գյուղական բնակչության մեծամասնության եկամտի առաջնային աղբյուրն է։ Այս առումով կենսական խնդիր էր գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և գործունեության իրավական հիմքերի կատարելագործումը։ Ծրագրի շարունակական լոբբիստական և շահերի պաշտպանության գործողությունների արդյունքում՝ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի (որի համանախագահն է «Շեն» ԲՀԿ-ն) և Հայաստանի Ագրարային համալսարանի հետ համատեղ, կատարելագործվել է Հայաստանի հարկային օրենսգիրքը:
Կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի բարելավումներ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառում, 2020թ.
Ի լրումն ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման պետական օժանդակության՝ վարկավորման և սուբսիդավորման բարենպաստ պայմաններ նախատեսվեցին նաև ավանդական արժեքավոր սորտերի`հատկապես ծիրանի, դեղձի և խաղողի այգիների տնկումը խրախուսելու նպատակով:
Երկարաձգվեց գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի մարման ժամկետը և մայր գումարի արտոնյալ ժամկետը:
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր, 2021
Ընդլայնվեց ապահովագրվող մշակաբույսերի ցանկը և աշխարհագրությունը, հնարավորություն ստեղծվեց ապահովագրական գումարների վճարումը տարաժամկետելու համար։ Վերջինս թույլ տվեց ցածր վճարունակություն ունեցող ֆերմերներին կնքելու ապահովագրական պայմանագրեր և վճարումները կատարելու ավելի ուշ՝ բերքի վաճառքից հասույթի ստացմանը զուգահեռ։
Ընթացիկ նպատակ
Մեր ներկայիս նպատակը գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական դաշտում առկա թերությունների և բացերի բացահայտումն է։
Հիմնական խնդիր
Մեր հիմնական խնդիրն է բացահայտել օրենսդրական դաշտը և օրենքի սահմանափակումները, որոնք առաջացնում են խնդիրներ գյուղատնտեսական արտադրության արդյունավետության ու արդիականացման համար և խաթարում ոլորտում հանրային ծառայությունների մատուցումը: Թիրախային ոլորտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հողերի համախմբման ծրագրի նախագծումով և իրականացմամբ, գյուղատնտեսության և գյուղատնտեսության վերամշակման հարկմամբ, Հայաստանի համար ռազմավարական նշանակության մշակաբույսերի կարանտինային հիվանդությունների վերահսկմամբ, գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների բարելավմամբ, շահառու մարզերի առանձնահատկություններից ելնելով փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրերի թարմացմամբ և/կամ նոր պետական աջակցության ներդրմամբ և այլն: Այս նպատակն իրականացնելու համար մենք նախատեսել ենք հետևյալ գործողությունները.
Լոբբիստական և շահերի պաշտպանության արշավներ (համատեղ աշխատաժողովներ, հանրային քննարկումներ, մեդիա միջոցառումներ)՝ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային օրակարգ, քննարկում և էական բանավեճ առաջացնելու և քաղաքականության փաստաթղթերում ձևակերպված քաղաքականության առաջարկությունները խթանելու համար։
Տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ (պետական, տարածաշրջանային և տեղական իշխանություններ, աշխատանքի տեղավորման գործակալություններ, կրթական հաստատություններ (ներառյալ ՄԿՈՒ), տարածաշրջանային և ազգային լրատվամիջոցներ, ՔՀԿ-ների ոլորտային կոալիցիաներ (այսինքն՝ Գյուղատնտեսական դաշինք)) կոնֆերանսների և կլոր սեղան քննարկումների կազմակերպում` արդյունավետ քաղաքական երկխոսություն առաջացնելու համար` առաջարկվող բարելավումները խթանելու համար
Քաղաքականության փաստաթղթերի պատրաստում` կոնկրետ առաջարկություններով և ռազմավարություններով
Տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում համապատասխան պետական կառույցներին օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների մշակման գործում: