Image

Գյուղատնտեսական ուսուցում Վարդենիսում

2017թ մայիսի 23-ին «Պտղաբուծության զարգացումը Վարդենիսի և Վայոց Ձորի 18 համայնքներում» ծրագրի շրջանակներում Վարդենիսում կայացավ  տեսական և գործնական դասընթաց տարածաշրջանի առաջատար 20 ֆերմերների մասնակցությամբ: Սեմինարը իրականացվեց Վարդենիսի ԳԱՍԿ-ում: Ըստ դասընթացի օրակարգի ներկայացվեցին պտղատու այգիների հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի առաջին միջոցառումները՝ քիմիական և օրգանական եղանակով: Սեմինարի ժամանակ ցուցադրվեց նաև տեսահոլովակ պտղատու այգիների գարնանային խնամքի և մշակության առաջնահերթ միջոցառումների, ցածրաճ այգիների էտի առանձնահատկությունների մասին: Ներկայացվեցին բույսերի պաշտպանության օրգանական և քիմիական նոր միջոցներ, որից հետո բոլոր մասնակիցները ստացան ներկայացված բուժանյութերի փորձնական քանակություններ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել