Image

Այցելություն «Մեգա Արարատ» ՓԲԸ

Ս.թ. հունիսի 27-ին Աշոտավան, Բնունիս և Թասիկ գյուղերի ազնվամորի արտադրող 5 խմբերը ներկայացնող 25 անդամներ այցելեցին Վայք քաղաքում գտնվող «Մեգա Արարատ» ՓԲԸ արտադրամաս։ Փոխադարձ այցելության նպատակն էր ազնվամորի արտադրող խմբերին ներկայացնել հաջողված բիզնեսի պատմությունը, գտնել համագործակցության եզրեր, ինչպես նաև ներկայացնել կոոպերատիվ կազմակերպված գործելաոճի առավելությունը միայնակ գործելու համեմատությամբ: Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել