Այցելություն ջերմոցային տնտեսություն
Ս.թ. հուլիսի 4-ին «Մարտունի համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի 12 անդամներ «ՇԵՆ» ԲՀԿ ներկայացուցիչների հետ այցելեցին Արմավիրի մարզի Խորոնք համայնք՝ ծանոթանալու ջերմոցային տնտեսությանը։ Խորոնք գյուղի բնակիչ Արայիկ Նազարեթյանը մասնակիցներին ներկայացրեց իր և հարևան տնտեսությունների թվով 4 ջերմոցներ, դրանց մեջ աճեցվող բանջարաբոստանային կուլտուրաները, ջերմոցային պայմաններում դրանց մշակման առանձնահատկությունները, օգուտներն ու ռիսկերը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել կոոպերատիվի մասնակիցներին ջերմոցային տնտեսության համար բիզնես նախագծի կազմման հարցում։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։