Image

Այցելություն ազնվամորու տնկարկ

Ս.թ. հուլիսի 27-ին Աշոտավան, Բնունիս և Թասիկ գյուղերի ազնվամորի արտադրող 5 խմբերը ներկայացնող 13 անդամներ, ինչպես նաև «Թթուջուր համայնքի արոտօգտագործողների միավորում» ՍԿ 10 անդամներ «ՇԵՆ» ԲՀԿ ներկայացուցիչների հետ այցելեցին Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գտնվող ազնվամորու այգի՝ ծանոթանալու վերջինիս արտադրությանը։ Ֆերմեր Տիգրան Ղազարյանը մասնակիցներին ներկայացրեց իր գործունեության պատմությունը, ծանոթացրեց ազնվամորու մշակության առանձնահատկություններին, դրանց տարբեր տեսակների առավելություններին ու թերություններին, ինչպես նաև շահութաբերության համեմատական ցուցանիշներին։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել