Image

Գործնական դասընթաց սածիլի աճեցման ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ

ԵՄ ծրագրի շրջանակներում 11.08.2017թ. Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ջերմատնային տնտեսությունում «Շեն» ԲՀԿ կազմակերպել էր «Սածիլի աճեցման ավանդական և ժամանակակից  տեխնոլոգիաների ներկայացում» խորագրով գործնական դասընթաց: Մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Արեգունի, Գեղամասար և Փամբակ համայնքների կոոպերատիվների նախաձեռնող խմբի անդամները: Մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել ջերմատան աշխատանքներին՝ բույսերի կապում լարերին, հողի  նախապատրաստում, ախտահանում, ջրում, ինչպես նաև բերքահավաք:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել