Image

«Խորհրդանշական գյուղ» ծրագիր

Սույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2015-2017թթ․ զարգացման  ծրագրի ամփոփումը: Արարողությանը մասնակցեցին ծրագրի իրականացնողները՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամը, Վորլդ Վիժնը, «Դասավանդի´ր, Հայաստան» հիմնադրամը, «Շեն» ԲՀԿ-ն, ինչպես նաև ներկայացուցիչներ մարզպետարանից և համայնքապետարանից: Այժմ գյուղի մասնավոր տներում և հասարակական շենքերում կա մշտական խմելու ջուր: Գյուղում գործում է «Մարտունի սպառողական կոոպերատիվը»: Գյուղի 13 ընտանիքներ ստացել են կովեր, որոնց ծնած հորթերը կտրվեն ուրիշ ընտանիքներին: Դպրոցում գործում է ռոբոտատեխնիկայի ակումբ և համակարգչային սրահ: Վերաբացվել է երեխաների դպրոցական ճաշարանը: Գյուղն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բուժկետ: Արարողության հյուրերը և համայնքի բնակիչները մասնակցեցին դպրոցի շենքում «Շեն Ֆրանսի» կողմից վերակառուցված և կահավորված մանկապարտեզի բացմանը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել