Աշխատանքի հայտարարություն - Հացահատիկային կուլտուրաների վերամշակման փորձագետ
ՊԱՇՏՈՆ
Հացահատիկային կուլտուրաների վերամշակման փորձագետ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ/ԺԱՄԱՆԱԿ
01 մարտ, 2018թ.
ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջներին:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
6 ամիս, 1 ամիս փորձաշրջան
ՎԱՅՐԸ
Ք. Երևան, հաճախակի այցելություններ Սյունիքի Մարզ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Շեն ԲՀԿ-ն փնտրում է վերամշակման փորձագետի, որը կվերապատրաստի շահառու երկու կոոպերատիվների աշխատակիցներին հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում (հաճարի ձավարաղաց, հատիկի զտման և քամհարման կայան): Նա նաև պետք է տրամադրի մասնագիտական խորհրդատվություն վերամշակման արտադրամասերի կառավարման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկման ոլորտներում: Ընտրված թեկնածուն աշխատանքի կընդունվի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում,որը իրականացնում է Շեն ԲՀԿ:
ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Շեն ԲՀԿ-ն, համագործակցելով Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների հետ, ինչպես նաև Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների հետ, իրականացնում է « Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել շահառու գյուղական վայրերում տեղական տնտեսական ակտիվության աճին՝ երկու խումբ համայնքներում կայուն աշխատատեղեր ստեղծելու և տարածքային մրցունակությունը բարձրացնելու միջոցով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծրագրի ղեկավարության ընդհանուր և ուղղակի վերահսկողության ներքո՝ ընտրված թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ պարտականությունների համար՝
- Ուսումնասիրել երկու կոոպերատիվների առկա գիտելիքը և հմտությունները հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում,
- կազմել հացահատիկային կուլտուրաների վերամշակման դասընթացի ծրագիր,
- մշակել հրապարակման ենթակա ուսումնական նյութեր,
- կոոպերատիվի անդամների համար կազմակերպել տեսական դասընթացներ,
- աջակցել կոոպերատիվներին վերամշակման արտադրամասերի հիմնման գործում (սարքավորումների տեղադրում և մասնագիտական խորհրդատվություն)
- տրամադրել տեխնիկական-տեխնոլոգիական աջակցություն և կազմակեպել գործնական դասընթացներ վերամշակման արտադրամասերի շահագործման, սարքավորումների պահպանման ոլորտում,
- աջակցել կոոպերատիվներին արտադրանքի որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և ինքնարժեքի նվազեցման խնդիրներում,
- գրել վերլուծական հաշվետվություններ և հանդես գալ առաջարկություններով
- կատարել այլ առնչվող հանձնարարականներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի կամ այլ համապատասխան բնագավառում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հացահատիկային կուլտուրաների վերամշակման ոլորտում,
- միջանձնային շփման, հաղորդակցման և ներկայացման ունակություններ,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի աշխատանքային իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այս պաշտոնին դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ. փոստին՝ hsimonyan@shen.am;
Նամակի վերնագում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21 փետրվար, 2018