Image
Այցելություն Արշալույս համայնքի ինտենսիվ ջերմատներ
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Արեգունի, Փամբակ և Գեղամասար համայնքների կոոպերատիվների անդամների և հետաքրքրված ֆերմերների համար տեղի ունեցավ այցելություն, գործնական դասընթաց Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ինտենսիվ ջերմատներ: Շենի գյուղատնտես-փորձագետը ներկայացրեց «Արժեքավոր ոչ ավանդական մի քանի բանջարեղենների մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում» թեման, պատասխանեց մասնակիցների կողմից ներկայացված բազմաթիվ հարցերին: Դասընթացին մասնակցեցին 20 ֆերմերներ, որոնք վերջում ստացան դասընթացի վերաբերյալ տեղեկատվական ձեռնարկ։
Image