Image

Փոքր դրամաշնորհային ծրագրի ներկայացում

Ս․թ․ փետրվարի 27-ին Եղեգնաձորում և 28-ին Վարդենիսում «Շեն» և «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկող փոքր դրամաշնորհային ծրագիրը, որը ընդգրկում է պտղի վերամշակում՝ չոր մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում, հետ-բերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլ նման ոլորտներ։ Երկու վայրերում էլ ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին ծրագրի մանրամասները, դրամաշնորհ ստանալու համար դիմելու պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր դիմումի համար բիզնես պլան գրելու ձևը։ Այս ծրագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղացի ֆերմերների շրջանում, ինչի մասին էր վկայում երկու հանդիպումներին եկած մասնակիցների մեծ թիվը՝ 93 հոգի։

Ծրագրի մասին տեղեկատվությունը մեկ ամիս շարունակ լուսաբանվելու է մարզային մամուլում և հեռուստատեսությամբ՝ վազող տող։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տեղադրված են «Շեն» և «Սյունիք-Զարգացում» կազմակերպությունների կայքերում։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել