Image

Սեմինար ջերմոցի շահագործման և բանջարեղենի տեղական արժեքավոր սորտերի մասին

Ս․թ․ ապրիլի 5-ին և 6-ին համապատասխանաբար Տավուշի մարզի Կոթի գյուղում և Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում տեղի ունեցան տեսական դասընթաց/սեմինարներ «Ջերմոցի շահագործում, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիան» և «Արժեքավոր տեղական բանջարաբոստանային մշակաբույսերի  սորտերի նկարագրություն» թեմաներով: Երկու սեմինարներն էլ իրականացվել են IFAD-ի կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։ Աշոտավանում մասնակիցները եղել են Վիկտորիա ազնվամորի մշակող կոոպերատիվի անդամ 20 կին ֆերմերները: Իսկ Կոթիում սեմինարի մասնակիցները տեղական «Սահմանապահ հողագործ» կոոպերատիվի 15 անդամներն էին: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրամադրվեց ԲԲՏՄԳԿ-ի հրատարակության ագրոտեխնիկական ուղեցույցը և տեղական արժեքավոր մշակաբույսերի սորտերի կատալոգը:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել