Image

Արդի պտղաբուծական տեխնոլոգիաների մասին սեմինար Կոթիում

Ս․թ․ մայիսի 18-ին «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում, Տավուշի մարզի Կոթի համայնքում «Սահմանապահ հողագործ» կոոպերատիվի համար տեղի ունեցավ «Տնամերձ այգիների հակակարկտային ծածկերի կիրառության մոդել և խաղողի այգիների կաթիլային ոռոգման առանձնահատկությունները» տեսական դասընթաց/սեմինար: Շենի փորձագետը մասնակիցներին ներկայացրեց համապատասխան տեղեկատվական խորհրդատվական նյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց նրանց մոտ: Սեմինարին մասնակցեցին կոոպերատիվի 12 անդամ ֆերմերներ։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել