Image
Մարկետինգային խմբերի գործունեության ռազմավարական պլանավորում
Նոյեմբերի 30 ին Եղեգնաձորում տեղի ունեցավ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մարկետինգային խմբերի և դրամաշնորհառուների տարեկան ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի 23 շահառուներ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից մասնակցել են սեմինարներին՝ < Մարկետինգային խմբերի գործունեության ռազմավարական պլանավորում>: Հանդիպման ընթացքում 2017-2018թթ ընթացքում ստեղծված մարկետինգային խմբերը ներկայացրել են իրենց գործունեության ընթացքը: Քննարկման նպատակն էր դուրս բերել համագործակցության նոր եզրեր երկու մարզի մարկետինգային խմբերի միջև, ինչպես նաև քննարկել 2019թ նախատեսվող ծրագրերը:
Image