Փոխայցելություն Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ և Օձուն համայնքներ
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում հուլիսի 09-ին և 10-ին Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ, Շաքի և Գեղարքունիքի մարզի Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվների անդամները փոխայցելություն կատարեցին Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ և Օձուն համայնքներ: Փոխայցելությանը մասնակցեց 12 ֆերմեր, որոնք զբաղվում են վայրի հավաքով և վաճառքով: Մասնակիցները Գարգառ համայնքում գործող կոոպերատիվում հնարավորոթյուն ունեցան տեսնելու ոչ ավանադական մշակաբույսերի՝ բրոկոլի, մրգային և ելակային ֆեզալիսի, արմատային նեխուրի, անիսոնի, պրեսասոխի, կոլրաբիի և այլ մշակաբույսերի աճեցման, պահպանման և վաճառքի իրականցումը: Գյուլագարակ համայնքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղական վայրի պտղի մթերման և վերամշակման գործընթացին, որտեղ վայրի պտուղներից, հատապտուղներից և եղևնու կոներից պատրաստվում են մի շարք մրգային և հատապտղային օղիներ և օշարակներ, որոնք վաճառվում են թե Հայաստանում և թե արտերկրում: Օձունում մասնակիցները հանդիպեցին « ՀԱՄ ՍՊԸ» հիմնադիր և սեփականտեր՝ Արմեն Մեհրաբյանին, ծանոթացան վայրի հավաքի, պահպանման, չորացման, լաբորատոր ստուգման գործընթացներին: Մանսակիցների բազում հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակ պատասխաններ: Տեղում եղան նաև փոխշահավետ համագործակցության առաջարկներ: